Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով

Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով
12.07.2017 | 13:58

Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայով՝
ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։ Նրա խոսքով լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից չէ, հայտնում է Fars գործակալությունը։

«Իրանը ձեռնարկելու է բոլոր ջանքերը՝ այդ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»՝ նշել է Քասեմին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը ու նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք ուղղված են բռնություն սադրելուն։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ